Միջոցառումներ

Քաղաքացիական հասարակությունը մենք ենք <Ինչպես գիտենք Սեպտեմբերի 19-ին նշվում է  Քաղաքացիական հասարակության օրը: Հենց այդ առիթով Սալվարդում Սեպտեմբերին անցկացվեց բաց դաս նվիրված քաղաքացիական հասարակությունը:

Բաց դասը մեկնարկեց 11:00-ին: Նախ մասնակիցները ժամանեցին ապա բոլոր մասնակիցներին բաժանվեցին կրծքանշաններ: Ընդհանուր առմամբ բուն բաց դասը սկսվեց 11:20-ին: Այն տևեց մինչև  ժամը 12:10-ը, ապա մասնակիցները բաժանվեցին 2 թմի և պատրաստեցին պաստառներ:Այն տևեց 12:10-ից մինչև 12:30:

Դասից հետո տեղի ունեցավ արշավ որի ժամանակ համայնքաբնակներին բաժանվեցին կրծքանշաններ և թռուցիկներ:

Եղեռնին նվիրված Սալվարդում տեղի ունեցավ ծառատունկ, որի ժամանակ կանաչապատվեց դպրոցի հարակից տարածքը և Եղեռնին նվիրված հուշարձանի շրջակայքում:Ընդհանուր առումով տնկվեցին 15-ից ավելի խնձորենի:

 

Հաղթանակի օրը Ինչպես գիտեք մայիս 9-ը մեզ՝ հայերիս համար կրկնակի տոն է:Այս տարի մայիսի 9-ին լրացավ 2-րդ Համաշխարհային կամ Հայրենական Մեծ պատերազմի 70 ամյակը լրացավ և շուշին գրավելու 23 ամյակը: Մենք ողջ Սալվարդի անունից շնորհավորում ենք ողջ հայությանը և նախկին ողջ սովետական ժողովուրդներին: Եվ այս առիթով մայիսի 9-ին տեղի ունեցավ միջոցառում: