Պատմությունը

Դպրոցի պատմությունը

ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ (նախկինում Ալիլու) գյուղը հիմնադրվել է 1828թ., երբ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից գաղթել և բնակություն են հաստատել այստեղ: Սալվարդը գտնվում է, նախկին շրջկենտրոն Սիսիանից 14 կմ հեռավորության վրա և սահմանակից է Նախիջևանին: Գյուղի արևմտյան կողմից վեր է խոյանում Սալվարդ սարը (3169 մ):

1940-ական թթ.-ից սկսել է գործել գյուղի 7-ամյա դպրոցը: 1980-ականներին արդեն քանդված էր, պետք էր կամ կապիտալ վերանորոգել, կամ նորը կառուցել: 1991թ. դպրոցը քանդվեց, նորը կառուցելու մպատակով: Կատարվել են շինարարական աշխատանքներ, սակայն ինչ-ինչ պատճառներով նոր դպրոցն այդպես էլ չկառուցվեց: Այդ տարի սեպտեմբերից աշակերտները դպրոց են հաճախել <<ժամանակավոր դպրոցում>>, որը սկսեց գործել <<Ուխտասար>> կոլեկտիվ տնտեսության սեփականությունը հանդիսացող շենքում: Եվ արդեն 27 տարի Սալվարդ գյուղի աշակերտները դասի են գնում 1975թ. կառուցված վերոհիշյալ շենքում: Վերջին անգամ մասնակի վերանորոգվել է մոտ 10 տարի առաջ և այժմ էլ ունի վերանորոգման և գույքի ձեռքբերման կարիք, քանի որ մեծ մասը հնամաշ է և պիտանի չէ օգտագործման: Անկախ այդ խնդիրներից աշակերտները ստանում են բարձր մակարդակի գիտելիքներ՝ ուսուցիչների մեծ և եռանդուն աշխատանքի շնորհիվ: 1990-ական թթ. դպրոցում սովորել են մավելի քան 70 աշակերտ: Այժմ դպրոցում սովորում են  14 աշակերտ, որոնց դասավանդում են 9 ուսուցիչներ (նրանցից 6-ը՝ բարձրագույն կրթությամբ, 4-ը միջնակարգ մասնագիտական կրթությամբ), որոնք պարբերաբար վերապատրաստվում են :Դպրոցն միշտ եղել է բարձր մակարդակի վրա, ավարտած շրջանավարտների մի մասն ունեն գիտական կոչումներ և աշխատում են
գիտության և արտադրության տարբեր ոլոտներում։ 

ՀՀ Սյունիքի մարզի <<Սալվարդի հիմնական դպրոցը>> ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի  N1392-Ն որոշման հիման վրա ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդի 8-ամյա դպրոց հիմնարկի (հաշվառման թիվ 88.00.10 23.10.96թ. վկայական N F 000334) վերակազմավորման ձևով, վերակազմակերպման արդյունքում և փոխանցման ակտի համաձայն հանդիսանում է նրա իրավահաջորդը: